1264 դիտում
20:40 22-01-2016
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը 2015 թ.-ին գրանցել է 13776 հեռախոսազանգ
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը 2015 թվականին գրանցել է 13776 հեռախոսազանգ, 2014-ի 11208-ի փոխարեն. քաղաքացիների դիմելիությունն աճել է գրեթե 20%-ով:
Հեռախոսազանգերից 224-ը բողոքներ են պարունակել, որոնց կապակցությամբ ուղարկվել են գրություններ Երևանի և մարզերի բժշկական կենտրոններին, հարուցվել են վարչական վարույթներ, բուժաշխատողների նկատմամբ կիրառվել են բանավոր զգուշացումներ, կարգապահական տույժեր, աշխատանքից ազատումներ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, մասնավորապես բողոքները զեկուցվում են ՀՀ առողջապահության նախարարին:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայության նպատակն է իրազեկել և պահպանել, անհրաժեշտության դեպքում նաև վերականգնել քաղաքացիների, հիվանդների, ինչպես նաև բուժաշխատողների առողջապահական իրավունքը: Առողջապահության նախարարությունը կարևորում է հիվանդ-բուժաշխատող իրավահարաբերությունները, մեր բնակչության իրազեկվածությունն առողջապահության բնագավառում: Հասարակության իրավագիտակցությունը հնարավորինս բարձրացնելու նպատակով կատարվում է աշխատանք:
Ցանկացած անձ իր առողջապահական իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն կարող է ստանալ զանգահարելով 010 52-88-72 հեռախոսահամարին, որը հասանելի է 24 ժամ, կամ գրել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին:
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
12:33 13-01-2017
Նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 15294 հեռախոսազանգ,
1079 դիտում
14:49 24-07-2015
Երևանի քաղաքապետարանը նախորդ 2 շաբաթվա ընթացքում «Թեժ գիծ»-ով ստացել է 663 հեռախոսազանգ
3970 դիտում
13:14 24-07-2017
Հարկադիր ծառայությունը հուլիսի 17-21-ը «թեժ գծով» ստացել է 426 հեռախոսազանգ
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում