211652_close_icon
views-count1628 դիտում article-date 12:33 13-01-2017

Նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 15294 հեռախոսազանգ,

Նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 15294 հեռախոսազանգ, 2015 թվականին` 13776: Ստացված հեռախոսազանգերի գերակշիռ մասը տեղեկատվական և կազմակերպչական բնույթի են: 255-ը բողոք են պարունակել, որոնց կապակցությամբ գրություններ են ուղարկվել Երևանի և մարզերի բժշկական կենտրոններին, հարուցվել են վարչական վարույթներ, բուժաշխատողների նկատմամբ կիրառվել են բանավոր զգուշացումներ, կարգապահական տույժեր: Մասնավորապես` հիվանդից գումար է պահանջվել, հիվանդների նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերվել, խախտվել են էթիկայի կանոնները, գերազանցվել են պաշտոնական լիազորությունները, ստացիոնար բուժումը չի ապահովվել, անվճար դեղորայք չի հատկացվել, տնային կանչը չի ընդունվել, շտապ բժկական օգնության կանչը չի սպասարկվել: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայության նպատակն է իրազեկել և պահպանել, անհրաժեշտության դեպքում նաև վերականգնել պացիենտների, ինչպես նաև բուժաշխատողների իրավունքները: Առողջապահության նախարարությունը կարևորում է պացիենտ-բուժաշխատող իրավահարաբերությունները, մեր բնակչության իրազեկվածությունն առողջապահության բնագավառում: Հասարակության իրավագիտակցությունը հնարավորինս բարձրացնելու նպատակով կատարվում է անհրաժեշտ աշխատանք: Ցանկացած անձ իր առողջապահական իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն կարող է ստանալ` զանգահարելով 8003 և 01052-88-72 հեռախոսահամարներին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը և ներկայացված բողոքները զեկուցվում են ՀՀ առողջապահության նախարարին և աշխատակազմի ղեկավարին:

Նմանատիպ նյութեր