211652_close_icon
views-count33308 դիտում article-date 10:29 23-01-2016

Երևանի ՃՈ աշխատակիցները «գաի պլաշչադկան» լցրել են խմած վարորդների «գոլդ» ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 22-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 29 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 150-350 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել ու կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում մեքենա չվարեն, ինչը, առաջին հերթին, բխում է իրենց շահերից: Երեկ ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված խմած վարորդները հիմնականում վարել են արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր