211652_close_icon
views-count3913 դիտում article-date 23:23 03-02-2016

«Անկախ նրա մեղքի բաժնից՝ բժշկին, որի ձեռքերում հազարավոր կյանքեր են ծնվել, չի կարելի ֆեյսբուքյան դատաստանի ենթարկել». Արմեն Մուրադյանը՝ Շուշանիկ Բախշյանի մասին

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանին և նրա հետ քննարկել է մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հարցը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարը հաստատեց մամուլում շրջանառվող այդ տեղեկությունները: «Մենք Արա Ասոյանի հետ գրեթե ամենօրյա աշխատանք ենք ունեցել՝ հաշվի առնելով գրիպով հիվանությունների բարձրացումը: Այդ դեպքի առնչությամբ նույնպես խոսել ենք՝ հաշվի առնելով, որ դեպքի առնչությամբ իրավապահ մարմինները պետք է գնահատական տան, իսկ բժշկական կողմը պետք է լինի անաչառ, հետևողական և տա ազնիվ դատաբժշկական փորձաքննության արդյունք, որի միջոցով կբացահայտվի իրականությունը: Ինչ վերաբերում է դեպքին և հալածանքներին, ապա ես կտրականապես դրան դեմ եմ: Կարծում եմ, որ բժշկին, անկախ նրա մեղքի բաժնից, որի ձեռքերում հազարավոր կյանքեր են ծնվել, չի կարելի ֆեյսբուքյան դատաստանի ենթարկել»,- կարծում է նախարարը: Ա. Մուրադյանի խոսքով՝ օրակարգում Շուշանիկ Բախշյանի առողջության հետ կապված սխալմունքի խնդիր չկա, հենց սկզբից էլ նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատվել:

Նմանատիպ նյութեր