211652_close_icon
views-count1887 դիտում article-date 13:34 26-01-2016

Շեյխ Սալման. Ռուսաստանում ռասիզմի մասին գոռացողները նախ իրենց երկրներին թող նայեն

Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ և ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան անդրադարձել է Ռուսաստանին ռասիզմի մեջ մեղադրանքներին: «Նրանք, ովքեր անընդհատ գոռում են ռասիզմի մասին, նախևառաջ պետք է ուշադրություն դարձնեն իրենց երկրներին, հետո նոր Ռուսաստանին մեղադրեն: Իհարկե, մենք ամենուրենք պետք է ռասիզմը արմատախիլ անենք: Բայց չի կարելի աչք փակել ակնհայտ իրողությունների վրա: Որոշ երկրներում քողարկված ռասիզմը հաճախ ավելի վատն է, քան ինչ որ պրիմիտիվ անհատի վարքը, որը մարզադաշտում անթույլատրելի վանկարկումներ է անում: Կան երկրներ, որտեղ ռասիզմը գրեթե օրինական բնույթ է կրում, այնպես որ, եկեք զգոն լինենք, սակայն միևնույն ժամանակ կեղծավոր չլինենք», ասել է շեյխ Սալմանը:

Նմանատիպ նյութեր