211652_close_icon
views-count1233 դիտում article-date 16:39 26-01-2016

Մայրաքաղաքում հեռացվում են ստորգետնյա անցումների սառցալեզվակները

Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` հեռացվում են ստորգետնյա տրանսպորտային անցումներում գոյացած սառցալեզվակները: Նպատակը տրանսպորտային միջոցների անխափան և անվտանգ երթևեկությունն ապահովելն է: Գործընթացին տեխնիկապես աջակցում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Սառցալեզվակները կհեռացվեն նաև կամարանցումներում ու, ըստ անհրաժեշտության, նաև բազմաբնակարան շենքերում ու հասարակական շենք-շինություններում: Աշխատանքների ընթացքը վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր