211652_close_icon
views-count1198 դիտում article-date 18:14 26-01-2016

Հեռացվում են ստորգետնյա անցումների սառցալեզվակները

Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` հեռացվում են ստորգետնյա տրանսպորտային անցումներում գոյացած սառցալեզվակները: Նպատակը տրանսպորտային միջոցների անխափան և անվտանգ երթևեկությունն ապահովելն է: Գործընթացին տեխնիկապես աջակցում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Սառցալեզվակները կհեռացվեն նաև կամարանցումներում ու, ըստ անհրաժեշտության, նաև բազմաբնակարան շենքերում ու հասարակական շենք-շինություններում: Աշխատանքների ընթացքը վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր