42567 դիտում
10:11 27-01-2016
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes Benz-ը, Վազ 2107-ը և Honda-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում բախվել են 52-ամյա Քերոբ Գևորգյանի վարած Mercedes Benz մակնիշի 49 ԼD 999 համարանիշի, 42-ամյա Կարեն Ավագյանի վարած Վազ 2107 մակնիշի 61 ՏԼ 553 համարանիշի և 41-ամյա Վահագն Թաթոյանի վարած Honda մակնիշի 35 DՍ 961 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորուհին՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 46-ամյա Հռիփսիմե Առաքելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Աջափնյակ վարչական շրջանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հարցերով հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Արտյոմ Վելյանը, ով աշխատանքի գնալիս է եղել, երբ նկատել է վթարն ու ճիշտ կողմնորոշվելով՝ իջել է երթուղայինից ու քաղաքացիների օգնությամբ վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից և մինչ բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել վիրավորին: Օպերատիվ է գործել նաև Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադը:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնները:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայր են ժամանել նաև Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ ծառայության և «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+