211652_close_icon
views-count1994 դիտում article-date 15:51 27-01-2016

Իրանը հետամուտ չէ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների սրմանը. Ռուհանի

Իրանը չի ձգտում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները սրելուն:Այդ մասին այսօր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան ռուհանին, հաղորդում է Tass-ը: «Իրանը և Սաուդյան Արաբիան երկուպետություններ են, որոնք շատ մեծ դեր են խաղում տարածաշրջանում: Մենք հետաքրքրված ենք Մերձավոր Արևելքում կայունության վերականգնմամբ և գտնում ենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրական ու գլխավոր սպառնալիքն է տարածաշրջանի»,-ընդգծել է Իրանի նախագահը: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունների որոշմամբ մահապատժի ենթարկվեց հայտնի սաուդցի շիա հոգևոր առաջնորդ Նիմր ան-Նիմրը, ինչին հաջորդեց Թեհրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիատական ներկայացուցչության վրա մի խումբ մարդկանց հարձակումը: Իսկ հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ խզում է Իրանի հետ դիվանագիտռական հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր