Իրանը քայլ է անում դեպի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը. DW
Իրանը հանդես է եկել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու օգտին: Երկու կողմերն էլ պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները՝ նպաստելու իրավիճակի մեղմացմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Deuche Welle-ը:
«Մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած նախաձեռնություն, որը կօգնի դարձնել տարածաշրջանն ավելի կայուն ու անվտանգ: Այսպիսով, կկարողանանք կենտրոնացնել մեր ուշադրությունը այնպիսի իրական մարտահրավերների ու վտանգների վրա, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և աղանդավորությունը, որոնք մեծ սպառնալիք են տարածաշրջանի համար ներկայացնում»,-ասել է Արաղչին:
Նշենք, որ շիա Իրանը և սուննի Սաուդյան Արաբիան ներկայացնում են իսլամի 2 գլխավոր հոսքերը և պայքարում տարածաշրջանում գերակայություն ձեռք բերելու համար: