211652_close_icon
views-count18993 դիտում article-date 11:49 01-05-2015

Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայում վիրահատվելուց հետո վերադարձել է. ի՞նչ վիրահատության է ենթարկվել եւ ինչպե՞ս է իրեն զգում հիմա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով շաբաթներ առաջ վիրահատվել էր Գերմանիայում, արդեն վերադարձել է Հայաստան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշեց, որ հետվիրահատական շրջանը շատ լավ է անցնում եւ Ռոբերտ Քոչարյանը իրեն շատ լավ է զգում: Նա, թեեւ չխոսեց, թե երկրորդ նախագահը ինչ վիրահատության է ենթարկվել, բայց SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կիստա են հեռացրել: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ վիրահատվել է եւ, բարեբախտաբար, ամեն ինչ լավ է. նրա կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը: Նրանից նաեւ տեղեկացել էինք, որ Ռ. Քոչարյանը վիրահատվել է Գերմանիայում եւ հետվիրահատական շրջանը շատ լավ է անցնում: Սակայն Վիկտոր Սողոմոնյանը ցավով նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը հետվիրահատական շրջանով պայմանավորված՝ ապրիլի 24-ին չի կարող լինել Հայաստանում:

Նմանատիպ նյութեր