211652_close_icon

Պատգամավոր Մելիք Մանուկյանի «քունը գիշերները չի տանում». «Իրավունք»

views-count4317 դիտում article-date 09:28 29-01-2016
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցներն անդրադարձել էին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն) քաղաքացի Արտուշ Պետրոսյանի հետ ֆինանսական խնդիրներ ունի: Վերջինս պատգամավորից դատական կարգով պահանջում է 100. 000 դոլար և 94 մլն 523 հազար դրամ: «Նման բան չկա: Փառք տանք Աստծուն, որ գոնե մեկ միլիոն չի պահանջում»,- մեզ հետ զրույցում այդ լուրերը հերքեց ԲՀԿ-ականը, այնուհետև իր կոլորիտին համապատասխան ավելացրեց. «Ոչ աշխատանքային օրով խորհուրդ կտամ էթաս մի տեղ սուրճ խմես»: - Պարոն Մանուկյան, ՀՅԴ-ն, հավանաբար, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի… - Ես ուրախ եմ դրա համար: Կոալիցիան մեծ օգուտ կտա: Ընթացքում կերեւա: Հույսը վերջում չպետք է կորցնել: Խորհուրդ կտամ՝ դու էլ հույս կապես: - Չե՞ք մտահոգվում, որ ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ չի արվել: - (Ծիծաղում է-խմբ): Գիշերներն էլ քունս չի տանում, այ ցավդ տանեմ: - Իսկ եթե ավելի լուրջ՝ որպես ԲՀԿ պատգամավոր՝ չէի՞ք ցանկանա կոալիցիայի կազմում նաև ԲՀԿ-ին տեսնեն: - Իսկ ինչի՞ չէի ցանկանա, թող լինի: - Հաջորդ խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք: - (Դարձյալ ծիծաղում է-խմբ): Ինչ էլ հետաքրքիր հարց տվեցիք: Դեռ մեր մոտ նախընտրական շրջանը չի սկսվել: Կսկսվի՝ կտեսնենք: - Այսինքն՝ ցանկություն կա՞ օրենսդիր մարմնում նորից լինելու: - Այո: - Դարձյալ ԲՀԿ-ի ցուցակո՞վ: - Այո: - Մինչեւ սահմանադրական հանրաքվեն, լուրեր էին շրջանառվում, թե ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ, որ հաջորդ խորհրդարանում բիզնեսով զբաղվող պատգամավորներ չլինեն: - Ես չգիտեմ՝ նրանք ինչ են ասում: Թող գա ժամանակը, մի բան կանենք, կմտածենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր