Ոչ բավարար քունը կարող է հիպերտոնիայի պատճառ դառնալ
Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնց արյան ճնշումը բարձր է, կարող են կարգավորել այն, եթե ամեն օր սովորականից 1 ժամ գոնե շուտ պառկեն քնելու, փոխանցում է mignews-ը:
ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնականները պնդում են, որ գիշերային կարճ քունը և արյան բարձր ճնշումը փոխկապակցված են իրար հետ:
Նրանք կատարել են մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ հիպերտոնիկները կարող են արյան ճնշումը կարգավորել ընդամենը 6 շաբաթվա ընթացքում, եթե հետևեն 1 ժամ շուտ քնելու պայմանին: