211652_close_icon
views-count2090 դիտում article-date 12:07 30-01-2016

Կամչատկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ռիխտերի սանդղակով 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Կամչատկայում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԳԱ Երկրաբանական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, փոխանցում է Lenta.ru-ն: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 15:25-ին: Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 93 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 187 կմ խորության վրա: Պետրոպավլովսկ-Կամչատկայի բնակիչները ցնցումները զգացել են 6 բալ ուժգնության չափով և դուրս վազել տներից: Երկրաշարժն ունեցել է 7 հետցնցում՝ 2.0-ից մինչև 4,8 մագնիտուդ ուժգնությամբ: Տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր