211652_close_icon
views-count1183 դիտում article-date 10:32 25-03-2015

Կամչատկայում միանգամից 5 երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի արևելյան ափամերձ հատվածում երեկ ուշ երեկոյից և ողջ գիշեր տեղի է ունեցել միանգամից 5 երկրաշարժ, հաղորդում է Gazeta.ru-ն: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,2-ից մինչև 5 մագնիտուդ: Առաջին ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 23:15-ին, իսկ վերջինը՝ 05:00-ին: Էպիկենտրոնը գտնվել է 1 գոտում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 220 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Ավերածություններ ու տուժածներ չկան, ցունամիի վտանգ՝ ևս:

Նմանատիպ նյութեր