68147 դիտում
17:35 30-01-2016
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Prado-ն. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արին Բերդի փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 50-ամյա Արտեմ Բարխոյանի վարած Opel Astra մակնիշի 34 QT 726 համարանիշի և Toyota Prado մակնիշի 23 AA 333 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով Prado-ն կողաշրջվել է, իսկ վիրավորներից մեկին ավտոմեքենայի տակից դուրս է բերել ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ավագ սերժանտ Տիգրան Մանուկյանը:
Վիրավորներից 2-ին քաղաքացիներն են տեղափոխել իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով, 2-ին էլ շտապ օգնության մեքենան է տեղափոխել:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին և 4-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Prado-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Prado-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից շրջադարձ է կատարել՝ Opel-ի վարորդի համար ստեղծելով վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+