20905 դիտում
10:21 31-01-2016
Վայոց Ձորի մարզում 51-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ հատվածում Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի բնակիչ, 51-ամյա Սևադա Հովհաննիսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 55 ՍՍ 008 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց ձախ գոտի և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորուհի, 48-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը` պետի անձնակազմի գծով տեղակալ Ա. Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչ Ադամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+