211652_close_icon
views-count4271 դիտում article-date 12:47 01-02-2016

Վրաստանում շրջանառության մեջ են դրվում նորացված 20, 50 և 100 լարի արժողության թղթադրամները

Վրաստանում այսօրվանից շրջանառության մեջ կդրվեն նորացված 20, 50 և 100 լարի արժողության թղթադրամները, տեղեկացնում է apsny.ge-ն՝ հղկում անելով Վրաստանի ազգային բանկին: Դրանք շրջանառության մեջ կլինեն հին նմուշի թղթադրամների հետ հավասարապես: Սա վերջին 20 տարիների ընթացքում Վրաստանի ազգային թղթադրամի առաջին արտաքին փոփոխությունն է: Թղթադրամների դիզայնով զբաղվել է վրացի նկարիչ Բաչա Մալազոնիան: Նրան օգնել են գերմանացի, ֆրանսիացի և բրիտանացի մասնագետները: Մալազոնիան այս ոլորտում արդեն փորձառություն է ձեռք բերել: 1995 թվականին նա իր հոր՝ Նոդար Մալազոնիայի հետ աշխատել է վրացական թղթադրամների դիզայնի վրա:

Նմանատիպ նյութեր