211652_close_icon
views-count4987 դիտում article-date 15:12 03-02-2016

15-ամյա աղջնակը կկարողանա քայլել $6000 արժողությամբ բուժումից հետո. նա դիմում է մեր օգնությանը. տեսանյութ

2001 թվականին Երևանում ծնված Անահիտ Ֆիլիպի Գաբրիելյանը, ով ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով և սպաստիկ դիպլեգիայով, հանրության աջակցությամբ մեկնեց ՌԴ, որտեղ նրա մոտ, հենաշարժողական համակարգում կատարվեց վիրահատություն և երեխան ստացավ հնարավորություն ավելի լավ քայլելու: Անահիտը դպրոցում ունի բարձր առաջադիմություն, երազում է դառնալ դերասանուհի: Քանի դեռ նա չի կարողանում ինքնուրույն քայլել, նրա երազանքն այդպես էլ կմնա երազանք: Ծնողները դիմել են Գերմանիայի Դաշնության մասնագետներին, ստացել պատասխան առ այն, որ եթե Անահիտն անցնի ինտենսիվ վերականգնողական բուժման կուրս, նա լիարժեք կքայլի, սակայն այդ կուրսն արժե 25000 Եվրո: Ծնողները չունեն այդ հնարավորությունը, հետաքրքրվելով իմացել են, որ նմանատիպ բուժում են իրականացնում նաև Ուկրաինայում, որի արժեքն է 6000 դոլար: ՈՒստի և դիմում են հանրության աջակցությանը: Ցանկացողներն իրենց փոխանցումները կարող են կատարել Անահիտի հայրիկի՝ Ֆիլիպ Գաբրիելյանի անունով «Արարատբանկում» բացված հաշվեհամարներին՝ [b]1510027829290100 /ՀՀ դրամ/, 1510027829290101 /ԱՄՆ դոլար/, 1510027829290149 /Եվրո/, 1510027829290158 /ՌԴ ռուբլի/, SWIFT:ARMCAM22:[/b] Անահիտի մայրիկի՝ Մարինե Հակոբյանի հեռախոսհամարն է՝ [b]+37496 63 66 20:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր