211652_close_icon
views-count1197 դիտում article-date 20:24 03-02-2016

ԲՀԿ-ն կոալիցիայի հարց երբեք չի քննարկել, քննարկել ենք նոր իրավիճակ. պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան»-ը երբեք կոալիցիա գնալ-չգնալու հարց չի քննարկել, քննարկել է ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունների արդյունքում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը թե այդ պայմաններում ԲՀԿ-ն ինչ մարտավարություն պետք է ցուցաբերի: Ընդհուպ մինչև՝ դառնա ավելի կոշտ ընդդիմությու՞ն, թե ոչ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և ավելացրեց. «Բարգավաճ »-ը ընդամենը քննարկել է, որ եթե գնում է բանակցություն` Դաշնակցություն և քաղաքական մեծամասնություն, դա նշանակում է, որ դրա արդյունքում կստեղծվի նոր քաղաքական իրավիճակ և ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում՝ մենք պարտավոր ենք նոր ստեղծված քաղաքական իրավիճակին համահունչ՝ քայլեր մշակել: Դա չի նշանակում, որ մենք քննարկում ենք՝ գնա՞նք կոալիցիայի, որովհետև մեզ ոչ ոք չի ասել՝ արի»: ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, թե կոլաիցիա գնալը ոչ ինքնանպատակ է, ոչ էլ՝ ուզել-չուզելով: «Եթե այդ երևույթը չկա, մեզ կոալիցիա ոչ ոք չի առաջարկում, մենք չենք խոսել քաղաքական մեծամասնության հետ գնալ –չգնալու մասին, ի՞նչն ենք օդում խոսում: Այսինքն՝ անկյունաքարը եղել է այն, որ քաղաքական մեծամասնությունը Դաշնակցության հետ բանակցություններ է վարում, ելնելով դրանից՝ մարդիկ մտածել են՝ մենք էլ պետք է վարենք.. »,- հավելեց Միքայել Մելքումյանը: Բայց մյուս կողմից էլ, Մ ԲՀԿ-ն Սահմանադրությանը կողմ է եղել, բյուջեին էլ՝ կողմ քվեարկել: Արդյո՞ք վիրավորական չէ: Ի պատասխան՝ ԲՀԿ-կան պատգամավորն ասաց, որ իրենք քաղաքական առևտուր չեն արել«Սահմաադրությունը եղել է մեր ծրագրերին համահունչ., բյուջեին էլ կողմ ենք քվեարկել՝կառավարությանը քաղաքական աջակցություն հայտնելով, որովհետև գտնում ենք, որ ծանր վիճակում է տնտեսությունը, երկրի սոցիալ տնտեսական վիճակը: Ցանկացել ենք, որ կառավարության մեջքը պինդ լինի, կարողանա իր ծրագրերը «Ինչ վերաբերում է վիրավորականին, ասաց, որ քաղաքականության մեջ վիրավորականը, մնացյալը, կատեգորիաներ չեն: Եվ հետո, ասում է ԲՀԿ-ական պատգամավորը, այսօր իրենք որպես քաղաքական ուժ, ավելի շատ են կարողանում օրենքներ անցկացնել, քան օրինակ՝ նախկին կոալիցիայում գտնվող ՕԵԿ-ը: Եվ հետո, Միքաել Մելքումյանը հիշեցրեց, որ ժամանակին կոալիցիան լքել են քաղաքական որոշումների վրա զրո ազդեցության պատճառով: ՚«Հիմա, եթե մի երկու նախարար նշանակեցինք, ազդեցություն՞ ենք ունենալու, իհարկե, ոչ՞,-ասաց ԲՀԿ-ականը: Այսինքն, ըստ նրա, մինչև կառավարման մոդելը ուժի մեջ չմտնի, այդ ազդեցությունը չի լինելու:

Նմանատիպ նյութեր