211652_close_icon
views-count43386 դիտում article-date 21:41 03-02-2016

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. բախվել են Mercedes-ները. 5 վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Mercedes-Benz C180 մակնիշի 34 ZM 494 համարանիշի և մեկ այլ Mercedes-Benz E230 մակնիշի 34 ՍT 636 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, իսկ 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հարամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը` Արմավիրի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետ Թեմուր Ջնդոյանը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաբկեն Հարությունյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն վարչության ավագ քննիչ Դավիթ Ղարամանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր