211652_close_icon
views-count2013 դիտում article-date 09:10 05-02-2016

Ի՞նչ էր անում Աղվան Վարդանյանը Վարդան Օսկանյանի աշխատասենյակում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» թղթակիցը հինգշաբթի նկատեց, որ նախկին ԱԳ նախարար պատգամավոր Վարդան Օսկանյանի պատգամավորական աշխատասենակից դուրս եկավ, ոչ ավել ոչ պակաս, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Որքանով պարզ դարձավ, պարոն Վարդանյանը վաղուց Էր գտնված պարոն Օսկանյանի աշխատասենյակում։ Ի՞նչ Էր անում՝ Աղվան Վարդանյանը Օսկանյանի աշխատասենյակում՝ այս և այլ հարցերի մասին փորձեցինք զրուցել, պատգամավորից պարզել, սակայն ապարդյուն։ «Հիմա չէ, իսկապես հիմա չէ» արտահայտությամբ պատգամավորը քաղաքակիրթ ձևով մերժեց, ապա իր օգնականի հետ դուրս եկավ խորհրդարանից»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր