211652_close_icon
views-count2125 դիտում article-date 09:27 24-05-2016

«Համախմբում» կուսակցությունը Վարդան Օսկանյանի վերահսկողության տակ չէ. «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ն գրում է. «Ասում են, թե Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունում որոշակի տարաձայնություններ կան ապագա մարտավարության առումով. մի մասն առավել արմատական պայքարի կողմնակից է, մյուսները կարծում են, թե բզին ձեռքով խփելը ոչինչ չի տա, մանավանդ որ այս պահին քաղաքական դաշտում համախմբում ապահովել իրենց չի հաջողվում: Ոմանք էլ մտածում են, որ պետք է մոտ-մոտ անել իշխանություններին, որպեսզի հնարավոր լինի անկաշկանդ խաղալ, հետո «կերևա»: Ընդ որում, բնավ էլ այնպես չէ, որ նորաստեղծ կուսակցությունը Վարդան Օսկանյանի վերահսկողության տակ է. ինչպես ԲՀԿ-ում, այնպես էլ այստեղ հիմնական մոդերատորը Վահե Հովհաննիսյանն է, ով կարողանում է թե՛ ԲՀԿ-ի, թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ անգամ իշխանությունների հետ լեզու գտնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր