Նորվեգիան մոտ 1,17 մլրդ դոլար կհատկացնի Սիրիայի հումանիտար կարիքների համար
Առաջիկա 4 տարիների ընթացքում Նորվեգիայի իշխանությունները 10 մլրդ կրոն (շուրջ 1,17 մլրդ դոլար) կհատկացնեն Սիրիայում հումանիտար ճգնաժամի լուծման համար: Այդ մասին Լոնդոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը:
Վերջինսւ նշել է, որ իր սիրիական հումանիտար ճգնաժամը այսօր աշխարհում վատթարագույն ճգնաժամն է:
«Այս տարի մենք կտրամադրենք 2,4 մլրդ կրոն, սակայն ֆինանսական աջակցությունը կպահպանենք առաջիկա 4 տարիների ընթացքում: Դա կլինի ուղիղ օգնություն Սիրիայի այն շրջաններին, որտեղ կունենանք հնարավորություն՝ իրավիճակը բարելավելու»,-ընդգծել է Նորվեգիայի վարչապետը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ արևմտյան պետությունները կարող էին ավելի մեծ գումարներ հատկացնել Սիրիային, քան ներկա պահին են անում: