Հայտնվել է «Արմավիայի» պարտատերերի ցուցակը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի՝ երբեմնի միակ ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սնանկ էր ճանաչվել: Հայտնվել է «Արմավիայի» պարտատերերի ցուցակը: Այն, մեղմ ասած, տպավորիչ է: Ընդհանուր հաշվով «Արմավիան» տարբեր չափի գումարներ է պարտք 122 անհատ անձանց, նրանք հիմնականում ընկերության աշխատակիցներն են, և 27 ընկերությունների:
Միայն դոլարով պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, դրամով պարտքերի շարանը, կարծես, վերջ չունի: Թերթին հայտնի է դարձել, որ անհատներից և մասնավոր ընկերություններից բացի՝ «Արմավիան» նաև հարկային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ՝ 31 միլիարդ 357 միլիոն դրամ և 2 միլիոն դոլար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։