211652_close_icon

Երաժշտական հինգշաբթի` Խաչատրյանի տանը

views-count1909 դիտում article-date 18:13 06-02-2016
Ս. թ. փետրվարի 11-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի «Ձմեռային անուրջներ» խորագրով «Երաժշտական հինգշաբթի` Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայկ Տիգրանյանը, Կիմ Սարգսյանը, Արման Նիկոլյանը, Քրիստինե Սաֆարյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Սոֆյա Թումանյանը: Նվագակցում են՝ Արմեն Աղաջանյանը, Ելենա Վարդազարյանը, Մարիաննա Անտոնյանը, Շողակաթ Վարդանյանը, Վասիլի Ռոլիչը:

Նմանատիպ նյութեր