211652_close_icon
views-count1545 դիտում article-date 23:02 12-01-2021

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կվերսկսի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագիրը

[url=https://168.am/2021/01/12/1442691.html]168․am[/url]-ը գրում է. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն այս տարվա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի առաջին համերգը կնվիրի հայ երաժիշտների լավագույն բարեկամ Ռուբեն Բաբայանի հիշատակին: Համերգային ծրագիրը տեղի կունենա հունվարի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Երեկոյին ելույթ կունենան դաշնակահարներ Արմինե Գրիգորյանը, Սոնա Բարսեղյանը, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և ալտահար Մաքսիմ Նովիկովը: Համերգը կվարի Նարինե Ավետիսյանը:

Նմանատիպ նյութեր