211652_close_icon
views-count6059 դիտում article-date 20:25 06-02-2016

Արմավիրի ՀՀԿ-ական երիտասարդներն անտարբեր չեն մնում կարիքավոր ընտանիքների նկատմամբ

Փետրվարի 6-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամներն այցելություն ունեցան Վազգեն Հովհաննիսյանի և վերջինիս հիվանդ մոր կացարան: Նրանց մասին երիտասարդները տեղեկացել էին <<Սուր անկյուն>> հաղորդաշարի հունվարի 31-ի թողարկումից: Չկարողանալով անտարբեր անցնել նրանց ծայրաստիճան ծանր պայմանների կողքով` յուրաքանչյուրն իր կողմից որոշակի օգնություն ցուցաբերեց սննդամթերքի և հագուստի տեսքով: Աջակցություն եղավ նաև վառելափայտով, ալյուրով և նպարեղենով: ՀՀԿ-ական երիտասարդներն իրենց ձեռքով կոտրեցին և տեղավորեցին վառելափայտը: Տեսակցության ընթացքում երիտասարդները զրույց ունեցան Վազգենի և նրա մոր հետ, հորդորեցին ուժեղ լինել և չընկճվել, քանի որ իրենք պատրաստ են նրանց դժվարությունը կիսել ոչ միայն նյութապես, այլև հոգեպես: Ինչպես իր քաջալերող խոսքում նշեց ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ղեկավար Գևորգ Մուրադյանը, Վազգենն այս հասարակության լիարժեք անդամ է և երբեք չպետք է հուսալքվի, այլ պետք է հստակ նպատակ ունենա հետագա բարեկեցիկ կյանք կառուցելու համար: ՀՀԿ-ական երիտասարդները խոստացան հաճախ այցելել և հնարավորինս աջակցել Վազգենի ընտանիքին: Վազգենն ու իր մայրն իրենց հերթին գոհունակություն և շնորհակալություն հայտնեցին անտարբեր չլինելու համար: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր