211652_close_icon
views-count2526 դիտում article-date 14:59 10-02-2016

ՀՀ ՏԿԱԻՆ-ում նշանակումներ են արվել

Փետրվարի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Քաղաքացիական պաշտպանության կենտրոններում, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի հրահանգիչ Գագիկ Հակոբյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: [img]/ups/images/0039809001455096308647943.jpg[/img] [img]/ups/images/0485902001455096306972517.jpg[/img]

Նմանատիպ նյութեր