211652_close_icon
views-count1065 դիտում article-date 17:00 17-02-2016

ՀՀ ՏԿԱԻՆ-ում նշանակումներ են արվել. ֆոտոռեպորտաժ

Փետրվարի 17-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի և Երևանի փրկարարական վարչություններում, Քաղաքացիական պաշտպանության կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Գեղարքունիքի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգիչ Արա Սահակյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության օպերատիվ պլանավորման բաժնի հրահանգիչ Վահրամ Զոհրաբյանին, ԵՓՎ հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ Գեղամ Հովհաննիսյանին և Հատուկ նշանակության փրկարարական աշխատականքների իրականացման կենտրոնի պետի թիկունքի և ապահովման գծով տեղակալ Հայկ Նաղդալյանին` փ/ծ մայորի կոչում:

Նմանատիպ նյութեր