211652_close_icon
views-count18108 դիտում article-date 17:42 30-10-2020

Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/30/Earthquake/3431056?fbclid=IwAR02PGEBC3M1StfJiPC6SAZdxg6bSM_cUTeUZudf-YS9trY2ZYg1AFgnLbA]Tert.am[/url]-ը գրում է. Էգեյան ծովում գտնվող Սամոս կղզուց դեպի հյուսիս տեղի ունեցած հզոր երկրաշարժը ցնցել է Հունաստանը և Թուրքիան․ երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,6 բալ, գրում է Greek City Times-ը։ Աղբյուրի զրուցակիցը նշել է, որ սա վերջին տարիներին Սամոսում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է եղել՝ հավելելով, որ մարդիկ խուճապի են մատնվել՝ դուրս գալով փողոցներ։ Թերթը գրում է, որ երկրաշարժի հետևանքով վնասվել են մի շարք շինություններ, տուժածների մասին դեռևս տեղեկություններ չի հաղորդվել։ Երկրաշարժը զգացվել է նաև Աթենքում։ Մինույն ժամանակ, «ՌԻԱ Նովոստին» նշում է, որ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։ Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։ Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում։ Տուժածների և նյութական վնասի մասին առայժմ տեղեկություններ չկան: Իզմիրի քաղաքապետի աշխատակիցը հայտարարել է, որ երկրաշարժը զգալի ավերածություններ է առաջացրել Թուրքիայի արևմուտքում՝ ավերելով քաղաքի մի քանի տներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր