211652_close_icon
views-count1888 դիտում article-date 17:12 11-02-2016

Հայաստանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների՝ «Դեպի «Կանաչ տնտեսության» ներդրում» 5-րդ նստաշրջանին

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը փետրվարի 10-11-ը Բրյուսելում մասնակցում է ԵՄ արևելյան գործընկերության երկրների՝ <<Դեպի <<Կանաչ տնտեսության>> ներդրում>> /EaP GREEN/ 5-րդ նստաշրջանին: <<Կանաչ տնտեսության ներդրման>> քաղաքականությունն ուղղված է ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրների աջակցությանը՝ տնտեսության զարգացման <<կանաչ>> մոդելին անցման հարցում՝ հաղթահարելու տնտեսական աճի ուղղակի կախվածությունը շրջակա միջավայրի դեգրադացումից և բնական ռեսուրսների վատնումից: Արևելյան գործընկերության երկրների հաշվետվությունների շրջանակում փոխնախարար Հակոբյանն իր ելույթում մասնավորապես նշել է. <<<<Կանաչ տնտեսության ներդրման>> քաղաքականությանն ուղղված գործողությունների շրջանակներում դեռևս 2015 թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել <<Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն>> (ՌԱՄԱ) ծրագրի համակարգող խորհրդի նիստ, որը քննարկել է ծրագրի գործունեությունն ու արդյունքները, ինչպես նաև խրախուսել ՌԱՄԱ կենտրոնի ստեղծման գաղափարը: ՌԱՄԱ կենտրոնը կկազմակերպի խորհրդատվական ծառայությունների մատուցում, ինչպես նաև կմշակի ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության նոր տեխնոլոգիաներ և <<կանաչ>> տնտեսության ռազմավարություն>>:

Նմանատիպ նյութեր