Ռիչարդ Միլսն իրատեսական է համարում ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը
Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը հավանական է:
Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը` Հայաստան ժամանելու մեկամյակի առիթով առցանց ռեժիմով պատասխանելով ՀՀ քաղաքացիների հարցերին:
«Իմ կարծիքով՝ իրական է այդ լարվածության սրումը հրահրելու հավանականությունը շփման գծի երկայնքով անգամ սխալ հաշվարկի պատճառով: Այդ պատճառով է, որ համանախագահները կոչ են արել երկու կողմերին քայլեր ձեռնարկել շփման
գծի երկայնքով` բռնության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ, ինչպես նաև՝ իրավիճակի մոնիթորինգի համար մեխանիզմներ իրականացնել»,- հայատարարեց Ռիչարդ Միլսը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզության տնօրենն օրերս հայտարարել էր, որ 2016-ին ԼՂ հակամարտության սրման հավանականության մասին:
Ըստ ամերիկյան դիվանագետի՝ իր երկիրը լրջորեն մտահոգված է շփման գծի երկայնքով բռնության սրման և հռետորաբանության առնչությամբ: