211652_close_icon
views-count6799 դիտում article-date 09:31 15-02-2018

ԱՄՆ-ի հետախուզությունը Արցախի հակամարտության հնարավոր վերսկսումը գնահատում է որպես սպառնալիք. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով վեց գերատեսչությունների ղեկավարներ օրերս անդրադարձել են այն բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է Միացյալ Նահանգները: Դրանց թվում էր նաև Արցախի հակամարտության վերսկսումը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4254967.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Օրերս ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով վեց գերատեսչությունների ղեկավարները պատասխանեցին Սենատի հետախուզական ծառայությունների գծով հանձնաժողովի անդամների հարցերին՝ նույն հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում: Լսումները նվիրված էին այն բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է ԱՄՆ-ի անվտանգությունը: Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսի գրավոր վկայության մեջ, որը վերնագրված է «Համաշխարհային սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների հայտարարություն», բազմաթիվ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ մեկտեղ նշվում է Արցախի հակամարտությունը: Արցախի հիմնախնդրի մասին խոսելիս հետախուզության տնօրենի հայտարարությանը հակամարտության վերսկսման վտանգի մասին անդրադարձավ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը, ով Ամերիկայի Ձայնի հետ զրույցում չբացառեց, որ այս ապրիլին Ադրբեջանում վաղաժամկետ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է Արցախի հիմնախնդրի հետ:

Նմանատիպ նյութեր