1816 դիտում
20:26 12-02-2016
Հայաստանի ազգային պատկերասրահում Զորավար Անդրանիկին նվիրված ցուցահանդես է բացվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ միասին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Երևանի քաղաքապետարանի, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի, ինչպես նաև Աշխարհի հայ նկարիչների միության կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված 130 ստեղծագործություններից ընտրվել և այցելուներին է ներկայացվել շուրջ 65-ը: Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է ցուցասրահում, ծանոթացել ցուցադրությանը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության շրջանակում «Անդրանիկ Օզանյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Իլյիչ Բեգլարյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանին պարգևատրել է հիմնադրամի «Անդրանիկ Օզանյան» ոսկե մեդալով:
Ցուցահանդեսում արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել Փանոս Թերլեմեզյանի, Արամ Իսաբեկյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Հրանտ Թադևոսյանի, Փարավոն Միրզոյանի, Արա Շիրազի, Մկրտիչ Պապոյանի, Վիլիկ Զաքարյանի, Էդիկ Վարդանյանի, Հարություն Հարությունյանի, Միսակ Մելքոնյանի, Հ. Ռուխկյանի, Վարոս Շահմուրադյանի, Սերժ Մալցևի, Ռոբերտ Այվազյանի, Անահիտ Զարդարյանի, Գևորգ Մնացականյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Էդվարդ Սարգսյանի, Գևորգ Մշեցու, Արտո Քոչարյանի, Աշոտ Հարությունյանի և Ներսես Մելիքյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Մեծ զորավարի անձնական որոշ իրեր:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
2520 դիտում
20:56 11-11-2014
Զորավար Անդրանիկին նվիրված հունա-հռոմեական ըմբշամարտի ավանդական միջազգային հուշամրցաշար
1600 դիտում
20:38 12-11-2014
Ավարտվել է Զորավար Անդրանիկին նվիրված հունա-հռոմեական ըմբշամարտի ավանդական միջազգային հուշամրցաշարը
Այս բաժնից
589 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
535 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
619 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար