8628 դիտում
00:33 14-02-2016
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ նվիրված Տեառնընդառաջի տոնին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ նվիրված Տեառնընդառաջի տոնին, որից հետո տեղի է ունեցավ նորապսակների օրհնության կարգ:
Պատարագը մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Նոյեմբերյանի զորամասի հոգևոր հովիվ Տեր Լևոն սարկավագ Հակոբյանը: Միջոցառմանը ներկա էին Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը, համայնքի բնակիչներ, նորապսակ զույգեր և հյուրեր: Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կոթեցի նորապսակ 7 զույգերին նվիրեց <<Նոր կտակարաններ>>, իսկ գյուղապետը՝ սպասքեղեն:
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի:
Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:
Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը:
Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
Նմանատիպ նյութեր
6582 դիտում
00:00 14-02-2016
Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ նվիրված Տեառնընդառաջի տոնին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ