211652_close_icon
views-count2744 դիտում article-date 10:28 14-02-2016

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել Հալեպի ուղղությամբ ռմբակոծություննները

Վաշինգտոնը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին վերջ տալ սիրիական Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականացվող ռմբակոծությունները, որոնց թիրախում հայտնվում են քրդերն ու սիրիացիները: «Մենք անհանգստացած ենք Հալեպից դեպի հյուսիս ընկած հատվածում ստեղծված իրավիճակով: Այժմ մենք փորձում ենք ստեղծված լարվածությունը բոլոր կողմերից թուլացնել»,- հայտնել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին: [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/14/77043/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերին` Լաթակիայի հյուսիս-արևմտյան հատվածում: Քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտնել էին, որ թուրքական զինուժը հրետանիով կրակ է բացել նաև Սիրիայի Հալեպ նահանգի ռազմաբազայի ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր