211652_close_icon
views-count3617 դիտում article-date 10:36 15-02-2016

Տաթևում և Դիլիջանում համայնքի ղեկավարի ընտրություններին հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները , Թումանյանում էլ` միակ թեկնածուն

Փետրվարի 14-ին Տավուշում, Լոռիում և Սյունիքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների համայնքի ընտրություններին, ըստ ԿԸՀ նախնական արդյունքների, հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները. Դիլիջանում` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Սանթրոսյանը, Տաթևում` Մուրադ Սիմոնյանը, իսկ Լոռու Թումանյան համայնքում` առաջադրված միակ թեկնածուն` Լևոն Զավարյանը` 1678 ձայներով: Տաթևի քաղաքապետի թեկնածու Մուրադ Սիմոնյանը ստացել է 1236 ձայն, նրա մրցակիցներ Իգոր Աբրահամյանը` 824, Վարշամ Բագրատյանը` 598 ձայն: Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Սանթրոսյանը ստացել է 6797 դիլիջանցիների քվեները, իսկ մյուս թեկնածու Ժորա Սահաբալյանը, /մականունը` Գլուխ Ժոռ/, ով Դիլիջանի քաղաքապետի բոլոր ընտրություններում մրցակցում է Սանթրոսյանի հետ և և Դիլիջանի նախկին քաղաքապետն է, ստացել է 4353 ձայն: Հիշեցնենք, որ այս համայքններում արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց հանրապետությունում համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր իրականացնել, որի համաձայն Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվել են մեկ՝ Տաթև համայնքում, իսկ Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները միավորվել են Դիլիջան քաղաքին: Իսկ Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվել են Թումանյանին:

Նմանատիպ նյութեր