2981 դիտում
08:55 16-02-2016
Արամ Հարությունյանը առաջիկայում պաշտոնանկ կարվի և այլևս նոր պաշտոնի չի նշանակվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, հնարավոր Է, առաջիկայում պաշտոնանկ արվի և այլևս նոր պաշտոնի չնշանակվի։ Նրա պաշտոնանկության համար կարող Է հիմք դառնալ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Բանն այն Է, որ բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ Արամ Հարությունյանի՝ ՀՀ Կոտայքի մարզպետ աշխատելու շրջանում տեղի սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցները պետական բյուջեի միջոցները, մեղմ ասած, վատնել են։
Իհարկե, ՎՊ-ի ստուգումներից հետո հայտնաբերված խախտումներով գրպանված գումարները գործող մարզպետի՝ Կարո Գուլոյանի միջամտությամբ վերադարձվել են պետբյուջե, սակայն, ըստ լուրերի, այդքանով խնդիրը չի լուծվել, քանի որ կատարված հանցանքը շատ ավելի մեծ Է։ ՋԿ պետի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, որ Արամ Հարությունյանն իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը որպես հիմարություն Է որակում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1978 դիտում
09:16 02-04-2015
Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը պաշտոնանկ կարվի՞. ՀԺ
3391 դիտում
09:23 27-09-2016
Առաջիկայում պաշտոնանկ կարվի նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը. «Ժամանակ»
6084 դիտում
08:57 04-10-2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու և նոր պաշտոնի նշանակվելու. «Ժողովուրդ»
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
817 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2155 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ