5267 դիտում
15:21 16-02-2016
Հիանալի համագործակցության հեռանկար է բացվում Իրան-Հայաստան-Վրաստան հարթակում. Մեխակ Ապրեսյան
Հայաստանի համար լավ համագործակցության հեռանկար է բացվել Իրան-Հայաստան-Վրաստան հարթակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Հիշեցնենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո ընկած մոտ 20 օրերի ընթացքում տարբեր իրանագետների ու փորձագետների կողմից հաճախ են հնչում: Մասնավորապես, տնտեսագետ Արտակ Մանուկյանը օրերս հայտնելով, որ տարեկան Իրան այցելում է 4.7 միլիոն զբոսաշրջիկ, ավելացրել էր, որ շ տեսանելի ապագայում Հայաստանը սա կարող է դիտել որպես գերակա տնտեսական ուղղություն: Եվ այս տեսանկյունից կանխատեսվել էր, որ առաջին բանը, համատեղ` Հայաստան-Իրան-Վրաստան այցելությունների զբոսաշրջային փաթեթի ստեղծումն է լինելու:
Նախկինում դրա համար կարող էր սահմանափակում հանդիսանալ տուրիստների բանկային քարտերի գործածման սահմանափակումը Իրանի տարածքում:
Ինչևէ, ըստ Մեխակ Ապրեսյանի՝ շատ կարևոր է ռուսական շուկայի ուղղությամբ աշխատանքը, եթե նկատի ունենանք, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների շուրջ 45 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Հեռնակարային է դիտվում նաև Չինաստանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստան կմտնեն նոր ավիըանկերություններ, իսկ մինչ այդ շուկա են վերադարձել «Չեխական ավիաուղիներն» ու լեհական LOT-ը:
Նմանատիպ նյութեր
2875 դիտում
10:28 27-07-2019
Վտանգված են սպառողների իրավունքը, մրցակցային միջավայրը և Հայաստանի իմիջը. Մեխակ Ապրեսյան․ «Փաստ»
656 դիտում
15:20 10-06-2016
Ըստ կանխատեսման՝ մեկ տարվա կտրվածքով նախատեսվում է ունենալ 5% աճ զբոսաշրջության ոլորտում. Մ.Ապրեսյան
Այս բաժնից
745 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
838 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
682 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը