1540 դիտում
16:14 23-11-2018
Բնակչության պաշտպանության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության նոր հեռանկար է բացվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 23-ին Հռոմում իրականացվող Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը հանդիպում է ունեցել Իտալիայի վարչապետի աշխատակազմի Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Անգելո Բորելիի և գլխավոր տնօրեն Ագուստինո Միոզոյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորպաես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպես սկզբնական քայլ, վերանայել երկու պետությունների միջև գործող փոխըմբռնման հուշագիրը: Քայլեր են ձեռնարկվում հստկեցնելու հուշագրի հիմնական ողղությունները, այդ թվում՝ ԱՌՆ կրթության, սեյսմիկ պաշտպանության, կամավորության զարգացման, նորարարական տեխնոլոգիաների հետ կապված հարցերը:
Նշենք, որ Ա. Նազարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին մեկնել էր Իրտալիա՝ մասնակցելու Հռոմում ՄԱԿ-ի աղետների նվազեցման գրասենյակի և Իտալիայի կառավարության հովանու ներքո անցկացվող Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումին: Միջոցառման շրջանակներում կազմակերպված էր շուրջ 20 աշխատաժողով և թեմատիկ քննարկում, որոնց մասնակցում է 55 պետության 800 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախարարներ, կառավարությունների անդամներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և այլք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5267 դիտում
15:21 16-02-2016
Հիանալի համագործակցության հեռանկար է բացվում Իրան-Հայաստան-Վրաստան հարթակում. Մեխակ Ապրեսյան
798 դիտում
12:23 22-05-2015
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական պաշտպանության ոլորտում
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
736 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը