4138 դիտում
18:48 17-02-2016
Ջարդված ճամպրուկ, «ընգեր ջան»-ով դիմելաձև. արդյունքում Նիկոլ Փաշինյանը մտածում է` «բաց երկնքի՞, թե՞ բաց ինչի քաղաքականություն»
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռուսական ավիաընկերությունների սպասարկման որակին, երբ արդյունքում իրեն 2 ջարդված ճապրուկ են վերադարձրել, փոխհատուցման համար դիմումը պահանջել են գրել ռուսերենով, դիմել «դու» -ով և «ընգեր ջան»-ով, ինչից նա հետևյալ հռետորական հարցադրումն է արել` «Ու մտածում. կառավարության որդեգրածը բաց երկնքի՞ քաղաքականություն է, թե՞ բաց ինչի»:
Ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ.
Հունվարի 23-ին Փարիզից Մոսկվայով Երեւան վերադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում ճամպրուկս ջարդված վիճակում ստացա: Ի դեպ, վերջին երկու ուղեւորություններս ավարտվել են ջարդված ճամպրուկներով: Աշնանը՝ «Տրանս Աէրո» ընկերությունն էր, հիմա էլ՝ «Աերոֆլոտը»:
Այսօր մի ժամ ազատ ժամանակ ունեի, որոշեցի մտնել «Աերոֆլոտի» երեւանյան ներկայացուցչություն՝ ճամպրուկիս փոխհատուցման ետեւից: Այստեղ նախ ասացին, թե ուշացել եմ, եւ պետք է 7 օրվա ընթացքում ներկայանայի:
Հարգելի տիկնոջը բացատրեցի, որ ճամպրուկի ջարդվելը իմ համեստ կյանքի ամենակարեւոր իրադարձությունը չէ, եւ չէի կարող իմ պլանավորված կյանքն ու գործունեությունը փոխել այնպես, որ հանկարծ չուշանամ «Աերոֆլոտի» օֆիսի պաշտոնյայի մոտ ընդունելությունից:
Ասաց՝ միեւնույն է, յոթ օրն անցել է եւ իմ դիմումը կմերժեն: Ասացի, ոչինչ, ես կգրեմ: Ինձ տվեց ռուսերեն դիմում գրելու ձեւ: Ասում եմ՝ ինչու՞ է ռուսերեն: Ասում է՝ կարող եք նաեւ անգլերեն գրել:
Ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզու գոյություն ունի ու հիմա մենք կարծես թե Հայաստանի Հանրապետությունում ենք: Կամ՝ ենթադրենք, ես ոչ ռուսերեն գիտեմ, ոչ անգլերեն:Ասում է՝ դիմումը պիտի տանեք թարգմանել տաք:
Բացատրություն եմ ակնկալում մի մարդուց, ով ակնհայտորեն պաշտոնյա է ներկայացուցչությունում: Վերջինս ինձ հետ խոսում է «ընգեր ջան»-ով եւ «դու»-ով:
Ի վերջո՝ վերցնում եմ դիմումի ռուսերեն ձեւաթուղթը, այն լրացնում հայերեն, ու հանձնում: Ու մտածում. կառավարության որդեգրածը բաց երկնքի՞ քաղաքականություն է, թե՞ բաց ինչի:
Նմանատիպ նյութեր
3016 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ
3862 դիտում
13:55 20-02-2015
Թող բաց ու փակ նամակներ գրեն, ջան ասեն, ջան լսեն. Նիկոլ Փաշինյան
1800 դիտում
16:06 11-04-2019
«Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հայաստանի և Չինաստանի ավիացիոն հարաբերություններում
Այս բաժնից
622 դիտում
20:10 21-10-2024
Զարեհ Սինանյանը հանդիպել է Բրազիլիայի դեսպանի հետ
562 դիտում
19:53 21-10-2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել
1567 դիտում
19:40 21-10-2024
Պլանային ջրանջատում՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում