1803 դիտում
16:06 11-04-2019
«Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հայաստանի և Չինաստանի ավիացիոն հարաբերություններում
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Ըստ հիմնավորման, համաձայնագիրը համահունչ է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությանը և ուղղված է երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորմանը:
Համաձայնագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակման, նրանց կողմից առաջարկվող տարողության, սակագների, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների դրույթները, ապահովված են ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ: Արդիականացված է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը և սահմանված են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ:
Համաձայնագրի hաստատումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը, ինչպես նաև կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
13:14 11-04-2019
Հայաստանն ու Չինաստանն ավիացիոն հարաբերություններում իրականացնում են նոր կարգավորումներ
Այս բաժնից
523 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը
640 դիտում
21:29 21-10-2024
Նորք-Մարաշում նոր պուրակ են կառուցել ու ծառատունկ արել
754 դիտում
21:04 21-10-2024
Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը․ Տիգրան Աբրահամյան