211652_close_icon
views-count7907 դիտում article-date 13:21 18-02-2016

Կանանց տոնի` մարտի 8-ի կապակցությամբ աշխատանքային օր չի լինի նաև մարտի 7-ին

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հանգստյան օր սահմանել նաև մարտի 7-ը: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հարցն իր համար մի քիչ վիճելի է, բայց եթե բոլորի համար հաճելի է, առաջարկում է` «կանայք հանգստանան, տղամարդիկ աշխատեն` անհանգստանան»: Իսկ պաշտոնապես Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է Կանանց տոնի՝ մարտի 8-ի հետ: Փոխարենը, ՀՀ քաղաքացիները կաշխատեն մարտի 12-ին՝ շաբաթ:

Նմանատիպ նյութեր