1564 թվականի այս օրը մահացել է մեծագույն նկարիչ և քանդակագործ Միքելանջելոն
1564 թ. – մահացել է Միքելանջելոն, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչներից, նաև քանդակագործ (ծն. 1475 թ.)։
1921 թ. – Երևանի բանտում սպանվեց Համազասպ Սրվանձտյանը, հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծն. 1873 թ.)։
1930 թ. – հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։
1933 թ. – ծնվել է Յոկո Օնոն, ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի այրին։
1954 թ. – ծնվել է Ջոն Տրավոլտան, ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ և պարող։
1967 թ. – մահացել է Ռոբերտ Օպենհեյմերը, ազգությամբ հրեա, ամերիկացի նշանավոր ֆիզիկոս (ծն. 1904 թ.)։
1979 թ. – Սահարա անապատում ձյուն տեղաց։
2003 թ. – Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի ունեցավ հրդեհ, որի հետևանքով մահացավ 198 մարդ։
2004 թ. – Իրանի Նիշապուր քաղաքում տեղի ունեցավ երկաթուղային վթար, որի հետևանքով մահացավ մոտ 300 մարդ։
2013 թ. – Հայաստանում ընթանում են նախագահական ընտրություններ։