211652_close_icon

1483 թվականի այս օրը ծնվել է Ռաֆայել Սանտին, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ

views-count9640 դիտում article-date 20:07 28-03-2016
Բացառիկ նշանակություն է ունեցել Ռաֆայել-ճարտարապետի գործունեությունը որպես Բրամանտեի և Պալլադոյի ստեղծագործթյունները կապող օղակ։ Բրամանտեի մահից հետո Ռաֆայելը դարձել է Ս. Պետրոս տաճարի գլխավոր ճարտարապետը։ Չնայած Ռաֆայելը իր աշակերտների մեջ արժանի հետևորդներ չի ունեցել, բայց և այնպես նրա արվեստը երկար ժամանակ անառարկելի հեղինակություն է վայելել։ Նրա ժառանգության վրա հենվել են նաև ակադեմիզմի պաշտպանները՝ Ռաֆայելի աշխատանքներում տեսնելով իդեալականացնող արվեստի բարձրագույն օրինակ։ Այդ պատճառով էլ ակադեմիզմի հակառակորդները հաճախ հանդես են եկել Ռաֆայելի դեմ՝ թերագնահատելով նրա ստեղծագործության ճշմարիտ, խորապես ռեալիստական հիմունքները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր