211652_close_icon
views-count37940 դիտում article-date 23:31 19-02-2016

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում գյուղացիների անդորրը պաշտպանում են մեղու գրավող Սմբատի մեղուները

Եթե մեկնես Տավուշի մարզի Ջուջևան գյուղ, հարցնես Սմբատին, քեզ կպատասխանեն, որ եթե փորձես Սմբատին կամ գյուղացիներին նեղացնես, ապա քո դեմ Սմբատի «զինվորները» իրենց բանակով մի իսկական գրոհ կձեռնարկեն ու հաստատ պարտված կճողոպրես գյուղից: Սմբատ Պետրոսյանը 12 տարեկան հասակից, արդեն 6 տարի կարողանում է մեղվաընտանիքից հեռացած «ձագ» մեղվին ծառից դույլով իջեցնել եւ նոր փեթակում մեղվաընտանիք ձեւավորել: Նա վաղուց ուշադրություն չի դարձնում մեղուների խայթոցին, Սմբատի համար դրանք սովորական բան են: -Մեր ընտանիքն արդեն 130 տարի զբաղվում է մեղվաբուծությամբ: Սմբատը երբ 3 տարեկան էր, խաղալու համար ջոկում էր չաշխատող մեծ մեղուներին՝ «բոռերին»: Փեթակից շուրջ մեկ տասնյակ «բոռ» էր վերցնում, բերում տուն, խաղում դրանց հետ,-ասում է տղայի հայրը՝ Եղիշե Պետրոսյանը: Սմբատը ուշիմ է, ինչ գործով զբաղվում` հաջողության է հասնում: Կարողանում է պատ շարել, տիրապետում է համակարգչային տարբեր ծրագրերի, հմուտ կերպով տեսանկարահանում է կատարում: Սմբատը «փախած ձագին» իջեցնելով իրենց բակում գտնվող ծառից` ստեղծում է նոր մեղվաընտանիք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր