211652_close_icon
views-count4243 դիտում article-date 08:59 20-02-2016

Տիգրան Սարգսյանի «համեստ» ունեցվածքն աճում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակված Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատվելու առնչությամբ հայտարարագրել է 971 հազար 783 դոլարի փոխառություն և 3 մլն դրամ դրամական միջոց: Սարգսյանը հայտարարագրել է նաև 6 մլն 390 հազ. դրամ արժեքով բաժնետոմս, երկուական բնակարան և առանձնատուն, մեկական հողամաս ու ավտոտնակ, ինչպես նաև «RANGE ROVER Super charged» մակնիշի ավտոմեքենա: Այսպիսով, մեկուկես տարում Տիգրան Սարգսյանի ունեցվածքը զգալի աճել է: ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելիս նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ դոլարային գումարը եղել է 955 հազար, իսկ դրամով «խնայողությունը» 2 մլն 500 հազար դրամ, իսկ ավտոմեքենա չի ունեցել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր