211652_close_icon
views-count1492 դիտում article-date 09:48 18-02-2014

Կոտայքի մարզպետը փորձել է համեստ երևալ․ Ժողովուրդ

«Ժողովուրդը» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում փորձել է համեստ երևալ։ Նա իր բազմաթիվ կարողությունները՝ գազալցակայան, ռեստորան, տարբեր այլ օբյեկտներ, պարզապես թաքցրել է։ Ամենակալվածատեր մարզպետի համարում ունեցող Շահգալդյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 3 մլն դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ ահա նրա կինը՝ Գայանե Շահգալդյանը, պարզվում է՝ արտասահմանյան ավտոմեքենաների մեծ սիրահար է։ Մարզպետի տիկնոջ անունով հայտարարագրվել են 21 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b6 և 28 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b7 մակնիշի մեքենաներ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր