Քուվեյթում տղամարդը նախ պարել է ավտոմեքենայի թափքի վրա, իսկ հետո ոտքի հարվածով նոկաուտի ենթարկել ոստիկանին. տեսանյութ
Քուվեյթում զավեշտալի և տհաճ դեպք է տեղի ունեցել: Տղամարդը փողոցում նախ պարում է ավտոմեքենայի թափքի վրա, իսկ հետո իջնում և մոտենալով ոստռիկանության մեքենայից դուրս եկած ոստիկանին, ոտքի մի հարվածով նրան տապալում է գետնին:
Դեպքը տեսագրել են ականատեսները:
Տղամարդու այդ պահվածքի պատճառը դեռ հայտնի չէ: Ոստիկանին անմիջապես օգնության են հասել մոտակայքում գտնվող մարդիկ, իսկ հարվածողը փախուստի է դիմել: